Թուրքիան զորքեր և զինտեխնիկա է կենտրոնացնում Սիրիայի հետ սահմանին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ երեկ էր հայտարարել, որ բանակը այսօր կամ վաղը ռազմական գործողություններ կսկսի Եփրատի արևելյան ափին՝ ազատագրելու այդ տարածքը քրդական ուժերից: Անկարան ահաբեկչական է որակում այդ խմբավորումները, և պնդում, որ նրանք աջակցում են Թուրքիայի ներսում գործող քուրդ անջատականներին: Սիրիան դատապարտել է թուրքական առաջխաղացումն ու պնդել, թե իր տարածքում «անվտանգության գոտի ստեղծելու» ծրագրերը կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի նորմերը: