Շվեդական թագավորական ինստիտուտի կազմում գործող Նոբելյան կոմիտեի որոշմամբ այս տարվա բժշկագիտության մրցանակակիրներ են ամերիկացի Ուիլյամ Քելինգը և Գրեգ Սեմենզան, բրիտանացի Փիթեր Ռաթքլիֆը: Նրանք մրցանակին արժանացել են հետազոտությունների համար, որոնց նպատակն է պարզել, թե ինչպես են կենդանի բջիջներն արձագանքում թթվածնի առկայությանը: Ուսումնասիրություններն ուղղված են քաղցկեղի բուժմանը: