«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է կոնգրեսմեններ Ջեքի Սփիրի և Ջուդի Չուի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է կոնգրեսմեններ Ջեքի Սփիրի և Ջուդի Չուի հետ
07.10.2019 | 21:31

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին: Նախարարը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը կարևորվում է հայ-ամերիկյան երկխոսությունը տարբեր մակարդակներում՝ այդ համատեքստում բարձր գնահատելով կոնգրեսմենների ջանքերը՝ ուղղված հայ-ամերիկյան գործընկերության ամրապնդման և բազմաթիվ հայանպաստ նախաձեռնությունների կյանքի կոչմանը: Զոհրաբ Մնացականյանը Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի շրջանակներում նախաձեռնած բարեփոխումների գործընթացը:
Հանդիպմանը արծարծվել են միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք արդիական հարցեր:

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ