ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հնարավոր է, վիրահատվի՝ ասել է նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը. «Չի բացառվում, որ առաջիկա օրերին նախագահը ոչ բարդ վիրահատության ենթարկվի»։ Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ առանձնապես լուրջ խնդիրներ չկան։
«Կարծում եմ՝ վիրահատությունից հետո հաշված օրերի ընթացքում նախագահի առողջությունը լիովին կվերականգնվի», - ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավարը։ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում երկու անգամ բուժզննություն է անցել. սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 3-ին։