«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Վարչապետն ընդունել է WCIT 2019 համաժողովի պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին

Վարչապետն ընդունել է WCIT 2019 համաժողովի պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին
07.10.2019 | 21:33

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին՝ Բուլղարիայի փոխվարչապետ Մարիյանա Նիկոլովային, Աֆղանստանի հեռահաղորդակցության և ՏՏ նախարար Ֆահիմ Հաշիմիին, Իրանի հաղորդակցության և ՏՏ նախարար Մոհամմադ Ջահրոմիին, Մոլդովայի ենթակառուցվածքների և էկոնոմիկայի նախարար Վադիմ Բրինզանին, Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների և հեռահաղորդակցության փոխնախարար Խուլիո Նետոյին, Բանգլադեշի հաղորդակցության, փոստի և ՏՏ նախարար Զունաիդ Ահմեդ Պալակին, Եթովպիայի ինովացիաների և տեխնոլոգիաների նախարար Սիսայ Տոլա Յադետեին, Էստոնիայի ԱԳՆ թվային հարցերով դեսպան Տոնիս Նիրկին, Մալայզիայի Պենանգ նահանգի նահանգային նախարար Չոու Կո Յեուին և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսին։


«Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի կառավարությունում: Մեր երկրի համար WCIT-ի նման կարևոր առիթը լավ հնարավորություն է՝ քննարկելու մեր երկրների միջև համագործակցության հեռանկարները: Տեխնոլոգիական ոլորտը և տեղեկատվական տեխնոլոգիաները մեր գերակայությունների շարքում են, և ես հուսով եմ, որ այս շատ կարևոր միջոցառմանը կհաջորդի այս սեկտորի զարգացման ևս մի ալիք: Մեր երկրի համար կարևոր է գործել ՏՏ ոլորտում միջազգային համագործակցության շրջանակում. գաղտնիք չէ, որ բարձր տեխնոլոգիաները կարևոր դեր են խաղում արդի միջազգային հարաբերություններում՝ առնչվելով անվտանգությանը, դիվանագիտությանը, մարդկանց միջև շփումներին: Ամբողջ աշխարհում ՏՏ-ն ամենադինամիկ զարգացող ուղղություններից է, և այստեղ ևս մեկ կարևոր նյուանս կա՝ հնարավոր չէ զարգացնել տեխնոլոգիական ոլորտն առանց միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության, այսինքն՝ այսօր հնարավոր չէ ունենալ զարգացած տեխնոլոգիաներ առանձին վերցրած մեկ երկրում, և մենք պետք է ստեղծենք միջազգային համագործակցության դաշտ։ Ուրախ եմ, որ դուք մասնակցում եք այս համաժողովին՝ իրականացնելով տարբեր երկրների, կառավարությունների, ընկերությունների հետ բազմակողմ գործակցության պլատֆորմ ստեղծելուն միտված ձեր առաքելությունը։ Եվ ես հուսով եմ, որ համաժողովը այնքան լավ է կազմակերպված, որ այն թույլ կտա ձեզ հասնել ձեր առջև դրված նպատակներին։ Եվս մեկ անգամ ուրախ եմ ողջունել ձեզ մեր երկրում: Հուսով եմ, որ դուք կվայելեք մեր հյուրընկալ երկրի և ժողովրդի ջերմությունը։ Հայերն ավանդաբար շատ լավ են վերաբերվում հյուրերին և աշխատում են անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հյուրերը կարողանան լիարժեք վայելել իրենց կեցությունը մեր երկրում։ Հուսով եմ, որ դուք ձեզ շատ լավ կզգաք մեր երկրում, և մեր թիմը լավագույնս կատարել է իր առջև դրված խնդիրը։ Շնորհակալություն ուշադրության համար։


Ես պատրաստ եմ քննարկել ձեզ հետ օրակարգային հարցեր, պատասխանել ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին։ Անշուշտ, բազմաթիվ երկրների հետ մենք ունենք սերտ կապեր այս ոլորտում, և ես կցանկանայի օգտագործել պատեհությունը՝ խթանելու երկկողմ համագործակցությունն այդպիսի երկրների հետ, ինչպես նաև նախաձեռնելու գործարար կապեր այն երկրների հետ, որոնց հետ դեռևս չունենք ակտիվ շփումներ։ Կրկին շնորհակալ եմ։ Մեզ համար մեծ պատիվ և հաճույք է ձեզ այստեղ հյուրընկալելը»,-ասել է ՀՀ վարչապետը։
WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները շնորհավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին համաժողովի հաջող, տպավորիչ բացման և պատշաճ մակարդակով կազմակերպելու կապակցությամբ: Նրանք գոհունակություն են հայտնել Հայաստան այցելելու և Երևանում ՏՏ համաշխարհային համաժողովին մասնակցելու կապակցությամբ, որ շատ լավ առիթ է և հնարավորություն՝ համաժողովի մասնակից երկրների, ոլորտի առաջադեմ ընկերությունների, Հայաստանի հետ փոխշահավետ երկկողմ գործակցության հեռանկարները քննարկելու համար:


Վարչապետը և WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի օրակարգի, ինչպես նաև թե՛ տեխնոլոգիական, թե՛ այլ ուղղություններով գործընկերային կապերը զարգացնելու հնարավորությունների շուրջ:

Դիտվել է՝ 297

Մեկնաբանություններ