«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արմեն Գևորգյան. Ոչ մեկի մոտ կասկած չպետք է առաջանա, որ անգամ այս կարգավիճակով կարող եմ օտարերկրյա ներդրումներ ներգրավել ՀՀ տնտեսության զարգացման համար

Արմեն Գևորգյան. Ոչ մեկի մոտ կասկած չպետք է առաջանա, որ անգամ այս կարգավիճակով կարող եմ օտարերկրյա ներդրումներ ներգրավել ՀՀ տնտեսության զարգացման համար
07.10.2019 | 21:35

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին միջնորդեց վերացնել Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին: «Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժի իրավունքն ի սկզբանե խախտվել է և խնդրում ենք վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը», - ասաց Էրիկ Ալեքսանյանը։ Փաստաբանը նշեց, որ Արմեն Գևորգյանը բուժզննման համար պետք է մեկնի Ավստրիա, պաշտպանյալը սրտի հետ կապված խնդիր ունի։ Արմեն Գևորգյանը Վիեննայում ունի նաև գործնական հանդիպում։


Մեղադրող դատախազներն առարկեցին միջնորդությանը, որոնց միացավ նաև Մարտի մեկի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։
«Միջնորդությունը բացառապես քմահաճույքի խնդիր չէ, անհրաժեշտություն է, ու մենք այդ քննարկմանը սպասել ենք կես տարի», - ասաց Արմեն Գևորգյանը։
Նա նշեց՝ իր իրավունքները խախտվել են, ինչն արձանագրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Արմեն Գևորգյանը մեջբերեց նաև «Արինս գրուպ» ընկերության նամակը՝ դատավոր Աննա Դանիբեկյանին, որում նշված էր, թե ընկերության խորհրդի անդամները երաշխավորում են Արմեն Գևորգյանի վերադարձը բժշկական զննումից հետո։
«Այստեղ ու կողքի դահլիճում նստած շատ մարդկանց փորձը վկայում է, որ անգամ այս կարգավիճակով ես կարող եմ մեր պետության համար օգուտ բերել, օտարերկրյա ներդրումներ ներգրավել Հայաստանի տնտեսության զարգացման համար, ինչը ոչ մեկի մոտ կասկած չպետք է առաջացնի, գոնե այս էտապում ու այս վիճակում», - ասաց Արմեն Գևորգյանը։
Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, եթե ՀՀ կառավարությունը շարունակի այսպես աշխատել ու արդարադատությունը շարունակվի այսպես, Հայաստան ներդրումներ չեն գալու։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 13։00-ին:

Դիտվել է՝ 347

Մեկնաբանություններ