«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ծիր Կաթինի կենտրոնում հզոր պայթյուն է եղել

Ծիր Կաթինի կենտրոնում հզոր պայթյուն է եղել
07.10.2019 | 21:40

Գիտնականներն ապացույցներ են գտել, որ Ծիր Կաթին համաստեղության կենտրոնում հզոր բռնկում է եղել: Ուսումնասիրության արդյունքները նկարագրվել են Astrophysical Journal ամսագրում: Ավստրալացի և ամերիկացի աստղագետներն ապացուցել են, որ մոտ 3.5 մլն տարի առաջ մեր գալակտիկայի կենտրոնում կարող էր հզոր բռնկում տեղի ունեցած լինել: Դրա հետևանքները նկատվել են ավելի վաղ, սակայն հենց պայթյունի մասին մինչ օրս ոչինչ հայտնի չի եղել: Մասնագետները տեղայնացրել են մնացորդային լուսավորության աղբյուրը և որոշել են իրադարձության ժամանակահատվածը: Ենթադրվում է, որ տիեզերական բռնկումը տեղի է ունեցել Ծիր Կաթինի կենտրոնում մոտ 3.5 մլն տարի առաջ: Նախկինում աստղագետները կարծում էին, որ մեր գալակտիկան հանգիստ է, մինչդեռ այլ խոշոր գալակտիկաների կենտրոնները առավել հզոր էին ընկալվում: Մասնագետները ենթադրում են, որ նմանօրինակ բռնկումներ կարող են լինել ցանկացած պահի:

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ