Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը: «Սիրիական ճգնաժամի սկսվելու օրից մենք աջակցել ենք այդ երկրի տարածքային ամբողջականությանը, սրանից հետո նույնպես աջակցելու ենք»՝ գրել է նա Թվիթերում՝ հավելելով, որ իրենք վճռական են տրամադրված իրենց երկրի անվտանգության պահպանման և «տարածաշրջանն ահաբեկիչներից մաքրելու գործում»: