«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Դոնալդ Թրամփ. Ժամանակն է դուրս գալ այս անվերջանալի պատերազմներից

Դոնալդ Թրամփ. Ժամանակն է դուրս գալ այս անվերջանալի պատերազմներից
07.10.2019 | 21:43

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է դուրս գալ այս անվերջանալի պատերազմներից և Սիրիայից տուն վերադարձնել ամերիկյան զորքին: Թվիթերի իր էջում հոկտեմբերի 7-ին նա մեկնաբանել է Սիրիայում ստեղծված իրավիճակը.

«Քրդերը կռվում էին մեզ հետ միասին, բայց դրա համար նրանք ստանում էին հսկայական գումարներ և տեխնիկա: Նրանք Թուրքիայի դեմ կռվել են տասնամյակներ... Եկել է ժամանակը դուրս գալու այս ծիծաղելի անվերջանալի պատերազմներից և վերադարձնել մեր զինվորներին տուն»: Թրամփը հավելել է, որ Թուրքիան, Եվրոպան, Սիրիան, Իրանը, Իրաքը, Ռուսաստանը և քրդերն իրենք պետք է որոշեն, թե ինչ պետք է անեն «Իսլամական պետության» զինյալների հետ:

Դիտվել է՝ 371

Մեկնաբանություններ