ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը», եթե Անկարանդուրս գա թույլատրրելի սահմաններից:
«Ինչպես ես հաստատապես ասել էի նախկինում, հիմա ևս կկրկնեմ, եթե Թուրքիան ինչ-որ բան անի, որ, իմ մեծ, անսպառ իմաստության համաձայն, կանցնի սահմաններ, ես ամբողջովին կկործանեմ Թուրքիայի տնտեսությունը, ինչպես դա արդեն արել եմ նախկինում», - գրել է Թրամփը Twitter-ում: Թրամփի սպառնալիքը Թուրքիայի տնտեսությանը հնչել է, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ինքնուրույն ռազմական գործողություն անցկացնել Սիրիայի հյուսիսարևելյան սահմանի մոտ, որտեղ Թուրքիան և ԱՄՆ-ը ի սկզբանե պայմանավորվել են ստեղծել անվտանգության գոտի: