Բաքվում այրվում է «Բինա» առևտրի կենտրոնը, հրդեհը տարածվել է 3000 քմ տարածքի վրա, ուժեղ քամին խանգարում է հրդեհաշիջմանը: Առևտրի կենտրոնը Բաքվի Գարադական շրջանի Լոքբաթան արվարձանում է: Ըստ նախնական վարկածի՝ հրդեհի պատճառը էլեկտրական ցանցում կարճ միացումն է եղել: