«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Կազմակերպվելու են ՍԴ-ն շրջափակելու գործողություններ

Կազմակերպվելու են ՍԴ-ն շրջափակելու գործողություններ
08.10.2019 | 12:34

«Փաստը» գրում է. «Նախորդ շաբաթ Ազգային ժողովը 98 կողմ և 1 դեմ ձայներով ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը, որը առաջիկայում պետք է քննարկվի ՍԴ կողմից։ Որոշման ընդունման համար հարկավոր է ՍԴ 6 դատավորի ձայները, ինչը, շատերի կարծիքով, հազիվ թե իշխանություններին հաջողվի ապահովել: «Փաստին» տեղեկություններ են հասել, որ ՀՀ իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել ՍԴ կողմից ԱԺ ներկայացված փաստաթուղթը մերժելուց հետո անցնել ավելի արմատական քայլերի, ավելի կոնկրետ՝ ՍԴ դատավորների նկատմամբ սկսվելու է բարեվարքության (և ոչ միայն) ուսումնասիրման լուրջ գործընթաց, որը զուգորդվելու է բողոքի մեծ ակցիաներով։ Մեր աղբյուրների պնդմամբ, կազմակերպվելու են ՍԴ-ն շրջափակելու, նրա աշխատանքները բոյկոտելու գործողություններ, այս անգամ՝ առանց Նիկոլ Փաշինյանի հրապարակային հորդորների։ Իշխանությունների նպատակը մեկն է՝ ցանկացած գնով Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տա ՍԴ նախագահի պաշտոնից և ընդհանրապես հեռանա Սահմանադրական դատարանից, որ ՍԴ նախագահ դառնա լևոնտերպետրոսյանական Վահե Գրիգորյանը։ Իշխանության որոշ շրջանակներում տարբերակներ են քննարկվում ՍԴ-ն ընդհանրապես վերացնելու շուրջ»:

Դիտվել է՝ 474

Մեկնաբանություններ