Սիրիայի և Իրաքի սահմանին թուրքական օդուժի հարձակման հետևանքով երկու կամուրջ է ոչնչացվել՝ հայտնում է Al Mayadeen հեռուստաընկերությունը:
Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) կողմից վերահսկվող Սամալկա հսկիչ անցակետի ուղղությամբ օդային հարվածները Հասեք նահանգի հյուսիս-արևելքում հանգեցրել են երկու կամուրջների շարքից դուրս գալուն: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Թուրքական օդուժը մի քանի անգամ թռիչքներ է իրականացրել և միայն երեկոյան հարձակում գործել: