Ֆիզիկայի բնագավառում 2019-ի Նոբելյան մրցանակների են արժանացել Կանադայի և ԱՄՆ-ի քաղաքացիներ Ջեյմս Փիբլզն ու երկու շվեյցարացիներ՝ Միշել Մեյորն ու Դիդիե Քելոն: Փիբլզը մրցանակի է արժանացել «ֆիզիկական տիեզերագիտությունը հարստացնելու և վերջին հիսուն տարիների ընթացքում տիեզերագիտության վերափոխման հիմքեր ստեղծելու համար»: Շվեյցարացի գիտնականները Նոբելյան մրցանակի են արժանացել «տիեզերքի զարգացման ընթացքը հասկանալու և տիեզերքում Երկրագնդի տեղը գնահատելու հետազոտություններին նպաստելու հանար»: