«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Պուտինը հանձնարարել է ներդաշնակեցնել Ռուսաստանի ու Բելառուսի օրենսդրությունները

Պուտինը հանձնարարել է ներդաշնակեցնել Ռուսաստանի ու Բելառուսի օրենսդրությունները
09.10.2019 | 00:33

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախարարություններին հանձնարարել է աշխատանքներ սկսել Ռուսաստանի ու Բելառուսի օրենսդրությունները ներդաշնակեցնելու ուղղությամբ՝ հայտնում է rbc.ru-ն՝ հղում անելով իր աղբյուրներին: Հանձնարարությունը պետք է կատարվի մինչև 2020-ի հունվարի 1-ը:


Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրացիայի առանցքային հարցերից մեկը միասնական հարկային օրենսգրքի մշակումն է: Կոմերսանտը հայտնում է, որ Ռուսաստանի ու Բելառուսի դաշնային պետությունում 2021-ի ապրիլի 1-ից պետք է ընդհանուր հարկային օրենսգիրք գործի: Rbc.ru-ն նշում է, որ Պուտինի հանձնարարականը վերաբերում է բազմաթիվ ոլորտների՝ հարկային օրենսգրքի, մաքսային քաղաքականության, էներգետիկ ու արդյունաբերական քաղաքականության, կապի, բանկային վերահսկողության ներդաշնակեցում:

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ