«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Էրդողանն ու Պուտինը այսօր հեռախոսել են

Էրդողանն ու Պուտինը այսօր հեռախոսել են
09.10.2019 | 20:34

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողության և անվտանգության գոտու հարցերը, հայտնում է Daily Sabah-ը: Էրդողանը Պուտինին ասել է, որ պլանավորված գործողությունը կնպաստի Սիրիայի խաղաղությանն ու կայունությանը և ճանապարհ կհարթի Սիրիայում քաղաքական գործընթացների համար: Վստահեցնելով, որ Թուրքիայի առաջնահերթությունը սիրիական ժողովրդի իրավունքներն ու շահերը պաշտպանելն է, Էրդողանը Պուտինին ասել է, թե բարձր է գնահատում Ռուսաստանի կառուցողական դիրքորոշումը այդ հարցում:

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ