Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Սիրիայի ԱԳՆ. Հանցագործ Էրդողանն այսօր գրոհում է Սիրիայի հյուսիսային շրջանը՝ իբրև թե ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով

Սիրիայի ԱԳՆ. Հանցագործ Էրդողանն այսօր գրոհում է Սիրիայի հյուսիսային շրջանը՝ իբրև թե ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով
11.10.2019 | 12:16

Սիրիայի ԱԳՆ-ի պաշտոնական աղբյուրը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի հայտարարությունները՝ «իբրև թե սիրիացի ժողովրդին և նրա իրավունքները պաշտպանելու ցանկության մասին», կարող են բխել միայն իրականությունից կտրված մարդուց: «ՍԱՆԱ» պետական գործակալությունը հաղորդել է, որ նախարարության աղբյուրը հավելել է՝ նման հայտարարություններ անելով՝ «հանցագործ Էրդողանն այսօր գրոհում է Սիրիայի հյուսիսում բնակվող անվնաս բնակչության դեմ՝ իբրև թե ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով»:
«Սիրիական Արաբական Հանրապետությունը կդիմակայի Թուրքիայի ագրեսիային բոլոր հասանելի միջոցներով և կշարունակի պայքարն ահաբեկչության դեմ: Սիրիացիների պաշտպանությունը միայն սիրիական բանակի և սիրիական պետության խնդիրն է»,- եզրափակել է աղբյուրը:

Դիտվել է՝ 2069

Մեկնաբանություններ