«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ՄԻԵԴ-ը կքննի Քոչարյանին առնչվող ՍԴ դիմումը

ՄԻԵԴ-ը կքննի Քոչարյանին առնչվող ՍԴ դիմումը
14.10.2019 | 21:11

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 17 դատավորներ Մեծ պալատի կազմում կքննեն Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող ՀՀ ՍԴ դիմումը։ Հրայր Թովմասյանի ղեկավարած դատարանն էր դիմել միջազգային կառույցներին՝ Վենետիկի հանձնաժողովին և ՄԻԵԴ, խնդրելով խորհրդատվական կարծիք տալ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ, որը սահմանադրական կարգը տապալելուն է վերաբերում։ Նախկին նախագահը, նրա գործը սկզբում քննած դատավոր Դավիթ Գրիգորյանն էին դիմել Բարձր դատարան՝ խնդրելով ստուգել հոդվածի սահմանադրականությունը։ Բարձր դատարանը վարույթ է ընդունել երկու դիմումները, սակայն գործը կասեցրել է և խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել միջազգային երկու կառույցներին։ Վենետիկի հանձնաժողովն արդեն արձագանքել է, հայտնելով՝ պատրաստ է խորհրդատվական կարծիք հայտնել։ Հոկտեմբերի 2-ին էլ ՄԻԵԴ-ն է վարույթ ընդունել։ Ըստ Եվրոպական դատարանի պաշտոնական կայքէջի, ՀՀ ՍԴ-ն ՄԻԵԴ-ին խնդրել է քննարկել իրենց հարցը Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի շրջանակում։ Պատիժ` բացառապես օրենքի հիման վրա սահմանող այդ հոդվածով ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն քրեական հանցագործություն չի համարվել։ Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին։


Միևնույն ժամանակ, Եվրոպական կոնվենցիայի տվյալ հոդվածում ասվում է, որ այն չի խոչընդոտում ցանկացած անձի դատի տալ և պատժել որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարվելու պահին, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան, համարվել է քրեական հանցագործություն: Ըստ ՄԻԵԴ-ի, Մեծ պալատի նախագահը կողմերին ժամանակ է տվել մինչև նոյեմբերի 19-ը՝ ներկայացնելու իրենց դիրքորոշումները։ Այս հարցում որպես կողմ է ներգրավված նաև Հայաստանի Ազգային ժողովը։

Դիտվել է՝ 330

Մեկնաբանություններ