Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ համաժողովին:
Նա հանդիպումներ կունենա կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ: Մինչ այդ, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովը և Մևլութ Չավուշօղլուն Բաքվում քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: «Ընդգծվեց երկու երկրների կողմից իրականացվող քաղաքականության կարևորությունը՝ անվտանգության ապահովման համար», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում: