Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ երեխայի ծնողը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն

Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ երեխայի ծնողը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
16.10.2019 | 12:31

ՊՎԾ՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ երեխայի ծնողը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ ֆեյսբուքում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:


«ՊՎԾ կասեցված պետի կողմից երեխային վրաերթի ենթարկելու մասին ծնողը հաղորդում ներկայացրեց ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչին», - գրել է Աթանեսյանը: Analitik.am-ը գրել էր, որ Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին: Դավիթ Սանասարյանը հերքել էր տեղեկությունը՝ անվանելով «հերթական շառը»։ Analitik.am-ի տեսանյութի տարածումից հետո Սանասարյանը հայտարարեց, որ դա «շինծու մեղադրանք է մի ստախոս կնոջ կողմից, ում երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային ընկավ գետնին»։


«Արմենիա» բժշկական կենտրոնի, որտեղ դեպքից հետո տեղափոխել էին երեխային, ընդունարանի վարիչ Կարինե Աբաջյանը ասել է. «Ինձ մոտ գրանցված նման հիվանդ երեխա չկա։ Չի եղել նման դեպք։ Ես չգիտեմ՝ ով է գրել, ինչ են գրել։ Ես կուզեի այդ երեխայի մորը տեսնել, և ինքը գար ու ասեր, որ այստեղ նման բան է եղել։ Իմ ընդունարանում նման բան չի եղել»: «Արմենիա» բուժկենտրոնի բժիշկ Արսեն Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է, որ ինքն է բուժօգնություն ցուցաբերել երեխային: Ըստ Գևորգյանի՝ երեխայի մոտ ոսկրաբանական որևէ խնդիր՝ կոտրվածք, հոդախախտեր, այլ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Արսեն Գևորգյանը հավելել է նաև, թե հիվանդանոցի ներքին կանոնակարգի համաձայն՝ ոստիկանություն հայտնվում են այն դեպքերը, որոնք խնդրահարույց են, կամ որոնց դեպքում կա կոտրվածք:

Դիտվել է՝ 6715

Մեկնաբանություններ