«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Պուտինն Էրդողանին Ռուսաստան է հրավիրել

Պուտինն Էրդողանին Ռուսաստան է հրավիրել
16.10.2019 | 12:53

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստան է հրավիրել՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Կրեմլում նաև հայտնել են, որ հեռախոսազրույցի ժամանակ նախագահները խոսել են Սիրիայի հարցի մասին՝ ընդգծելով թուրք և սիրիացի զինծառայողների միջև հակամարտությունը կանխելու անհրաժեշտությունը։ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան Սիրիայի հետ կապված Ռուսաստանի հետ ոչ մի խնդիր չունի։ Նրա խոսքով՝ ինքը «կապի մեջ է» Պուտինի հետ։

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ