Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Հրայր Թովմասյանի ընտանիքին ԱԱԾ հրավիրելու վերաբերյալ Արման Թաթոյանն ԱԱԾ-ի հետ քննարկում է ունեցել

Հրայր Թովմասյանի ընտանիքին ԱԱԾ հրավիրելու վերաբերյալ Արման Թաթոյանն ԱԱԾ-ի հետ քննարկում է ունեցել
18.10.2019 | 23:31

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ազգային անվտանգության ծառայության հետ երեկ քննարկել է Հրայր Թովմասյանի հորը, դուստրերին ԱԱԾ հրավիրելու եւ նրանց իրավունքների հետ կապված հարցեր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հայտնում են ՄԻՊ-ի լրատվության ծառայությունից։


Պաշտպանի աշխատակազմն ուշադրության ներքո է պահում թեմայի հետ կապված հարցերը։

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ