ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Տուսկը Բրիտանիայից ստացել է Brexit-ի ժամկետը հետաձգելու խնդրանք

Տուսկը Բրիտանիայից ստացել է Brexit-ի ժամկետը հետաձգելու խնդրանք
20.10.2019 | 13:34

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Մեծ Բրիտանիայից ստացավ հայցադիմում ՝ Brexit-ի ժամկետը հետաձգելու վերաբերյալ: Twitter-ում նա հաստատեց, որ հարցումը հասել է: Տուսկը նաև ավելացրեց, որ ինքը կխորհրդակցի ԵՄ առաջնորդների հետ, թե ինչպես արձագանքել հայցադիմումին: Եվրախորհրդի նախագահը գրել է, որ խորհրդատվությունները կարող են տևել մի քանի օր:

Դիտվել է՝ 684

Մեկնաբանություններ

7674348">Մեզ հետ չես` մեր դեմ ես