Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Մենք շատ կարևոր քայլ արեցինք այս օպերացիայով՝ ապահովելով մեր երկրի անվտանգությունն ու Սիրիայի տարածքային ամբողջականությունը: ԱՄՆ-ի հետ հինգշաբթի օրվա մեր համաձայնությունը մեր դիվանագիտական հաջողության արտացոլումն է: Ես կրկնում եմ՝ ԱՄՆ-ի հետ համաձայնությամբ մեր հայտարարած անվտանգության գոտին պետք է մաքրվի 120 ժամում, և այդ ժամանակը սկսվել է հինգշաբթի երեկոյից»,- ասել է նա: Ըստ նրա՝ Թուրքիան պայմանավորվել է ԱՄՆ-ի և «ոչ թե ահաբեկիչների» հետ: «32 կմ հյուսիսից հարավ և 444 կիլոմետր Իրաքի սահմանից մինչև Ջերաբլուս հատվածն անվտանգության գոտի է, և մենք այն կպաշտպանենք: Ահաբեկիչների՝ այս տարածքից դուրս չգալու դեպքում մենք կշարունակենք գործողությունը»,- ասել է Էրդողանը: