Ճապոնիան և Ֆրանսիան պատրաստակամություն են հայտնել Իրանին վարկ տրամադրել 18,4 միլիարդ դոլարի չափով, պայմանով, որ Թեհրանը վերադառնա Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին: Mainichi թերթի տվյալներով՝ տրամադրված միջոցները Տոկիոն և Փարիզը ենթադրում են օգտագործել բնակչության համար պարենային ապրանքներ և դեղորայք ձեռք բերելու համար: Վարկի երաշխիքները կապահովվեն նավթի հաշվին: