Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում սկսվել են բրեկզիտի հերթական քննարկումները: Վարչապետ Բորիս Ջոնսոնը ցանկանում էր ԵՄ-ի հետ կնքված նոր համաձայնագիրը երկրորդ անգամ քվեարկության դնել խորհրդարանում: Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն հրաժարվել է հարցը ընդգրկել օրակարգում` նշելով, որ նույն հարցի կրկնակի քննարկումը և քվեարկության դնելը օրինական չէ:
Բրյուսելի և Լոնդոնի միջև Բրեքզիթի շուրջ կնքված համաձայնագիրը Համայնքների պալատը մերժել էր շաբաթ օրը արտահերթ նիստում՝ ստիպելով վարչապետ Բորիս Ջոնսոնին պաշտոնական նամակ ուղարկել ԵՄղեկավարներին` բրեկզիտի վերջնաժամկետը երկարաձգելու խնդրանքով: