Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ՀՀ ԱԳ նախարարը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի պետնախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարարը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի պետնախարարի հետ
22.10.2019 | 12:45

Կան բոլոր նախադրյալները հայ-բրիտանական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու և երկկողմ փոխգործակցությունն առավել ընդլայնելու համար՝ հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ Լոնդոնում Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիսթոֆեր Պինչերի հետ հանդիպման ժամանակ: Երկուստեք կարևորվել է բոլոր մակարդակներում դինամիկ երկխոսության հետագա ծավալումը տարբեր ոլորտներում համագործակցության ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ։ Որպես թիրախային ուղղություններ՝ կողմերը նշել են ՏՏ, բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտները: Զրուցակիցները կարևորել են փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերը և մարդկանց միջև շփումների ակտիվացումը: Մտքեր են փոխանակվել երկկողմ ստեղծված իրողություններին համապատասխան համագործակցության իրավապայմանագրային դաշտի ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության լայնածավալ բարեփոխումների օրակարգը, որոնք միտված են ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը։

Այս գործընթացում առանձնահատուկ կարևորվել է միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը: Նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում Զոհրաբ Մնացականյանը կարևորել է ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ արժանահավատ քայլերի ձեռնարկումը:

Դիտվել է՝ 346

Մեկնաբանություններ