Ճապոնիայի Նարուհիթո կայսրը հոկտեմբերի 22-ին պաշտոնապես հայտարարել է իր գահակալության մասին՝ Սահմանադրությանը եւ կայսերական տան վերաբերյալ օրենքին համապատասխան: Նրա ուղերձը հնչել է Տոկիոյում , գահակալության ժամանակ. «Ես գահ եմ բարձրանում Սահմանդրությանը եւ կայսերական տան մասին օրենքին համապատասխան: Անցկացնելով գահակալության արարողությունը՝ մենք այդ մասին հայտարարում ենք երկրին ու ամբողջ աշխարհին»,- ասել Է միապետը: Արարողությանը մասնակցելու համար Ճապոնիայում են 174 երկրների 400 ներկայացուցիչներ, ներառյալ 70-ից ավելի միապետներ ու պետությունների ղեկավարներ:
Կայսրին շնորհավորելու են հրավիրված նաեւ ճապոնական հասարակության բոլոր խավերի մոտավորապես 1,6 հազար ներկայացուցիչներ՝ իշխանության օրենսդիր, գործադիր ու դատական թեւերի ղեկավարներ, կառավարության անդամներ ու նախկին վարչապետներ, պրեֆեկտուրաների նահանգապետներ, գիտնականներ, մարզիկներ, գրողներ, գործարարներ: Նարուհիթոն կայսեր լիազորությունները ստացել Է մայիսի 1-ին, երբ ապրիլի 30-ին հանգստի անցավ 85-ամյա Ակիհիթոն: