Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Զոհրաբ Մնացականյանը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մշտական քարտուղարի հետ

Զոհրաբ Մնացականյանը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մշտական քարտուղարի հետ
23.10.2019 | 00:24

Լոնդոնում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության մշտական քարտուղար Սայմոն ՄըքԴոնալդի հետ: Մնացականյանը և ՄըքԴոնալդը գոհունակություն են հայտնել տարբեր մակարդակներում դինամիկ երկխոսության առնչությամբ: Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանն առնչվող հարցեր՝ ուրվագծելով հայ-բրիտանական օրակարգն առավել ընդլայնելու, հարստացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Զոհրաբ Մնացականյանը մշտական քարտուղարին է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները և վերահաստատել կառավարության հանձնառությունը՝ շարունակելու երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացը:


Զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի:Զոհրաբ Մնացականյանը Սայմոն ՄըքԴոնալդին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ ընդգծելով գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:

Դիտվել է՝ 322

Մեկնաբանություններ