Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ՄԱԿ-ը, ԵՄ-ը, ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրներ հանձնառու են Աֆղանստանում խաղաղության հաստատմանը

ՄԱԿ-ը, ԵՄ-ը, ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրներ հանձնառու են Աֆղանստանում խաղաղության հաստատմանը
23.10.2019 | 12:44

ՄԱԿ-ը, ԵՄ-ն, ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրներ վերահաստատել են հանձնառությունը կայուն խաղաղ համաձայնության ձեռքբերման հարցում, որը վերջ կդնի Աֆղանստանի պատերազմին: Համատեղ հայտարարությունը հրապարակվել է երեկ Բրյուսելում, որտեղ Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Զալմայ Խալիլզադը հանդիպել է Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նորվեգիայի, ԵՄ-ի և ՄԱԿ-ի գործընկերների հետ: Հայտարարությունում ասված է, որ կողմերը պատրաստ են աշխատել Աֆղանստանի կառավարության, «Թալիբան» խմբավորման, քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ կայուն խաղաղության համաձայնության հասնելու համար։

Դիտվել է՝ 410

Մեկնաբանություններ