Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չտալուց հետո են Գրիգորի Հայրապետովին ազատել աշխատանքից

Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չտալուց հետո են Գրիգորի Հայրապետովին ազատել աշխատանքից
23.10.2019 | 12:47

«Փաստը» գրում է. «ՊՊԾ նախկին պետ, գեներալ Գրիգորի Հայրապետովի աշխատանքից հեռացման գլխավոր պատճառը եղել է 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործի՝ իշխանության կողմից նորովի բացումը։ Հայրապետովին առաջարկվել է ցուցմունք տալ այդ գործի հետ կապված, «հիշել» և ասել, որ Ռոբերտ Քոչարյանն է հանձնարարել Պողոսյանին ծեծել։ Սակայն Հայրապետովը հրաժարվել է՝ ասելով, թե ինքը չի կարող նման ցուցմունք տալ, քանի որ դա իրականությանը չի համապատասխանում։ Առաջարկողն սկսել է «երեսով տալ», որ նրան նոր իշխանությունը լավ է վերաբերվել, պաշտոնի բարձրացում է արվել, գեներալի կոչում են տվել: Հայրապետովը հրաժարվել է՝ նշելով, որ այդպես չի եղել՝ խնդրելով իրեն չխառնել քաղաքական հաշիվների մեջ։ Հայրապետովին ժամանակ են տվել մտածելու և, տեսնելով, որ կոմպրոմատ էլ չկա վրան, առանց զգուշացնելու հրամանը տվել ու ազատել են աշխատանքից։ Մեր աղբյուրը նաև հավելեց, որ ՊՊԾ այլ սպաների ևս, որ այդ օրը ուղեկցել են Ռոբերտ Քոչարյանին ու Շառլ Ազնավուրին, նույն առաջարկով դիմել են, սակայն դեռևս արդյունքներ չկան»:

Դիտվել է՝ 371

Մեկնաբանություններ