Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Արսեն Բաբայանին լռեցնելու գործընթացը վաղուց էր նախաձեռնվել

Արսեն Բաբայանին լռեցնելու գործընթացը վաղուց էր նախաձեռնվել
23.10.2019 | 12:48

«Փաստը» գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությունը, պարզվում է, «նրբիկ» երանգներ ունի։
Նախօրեին ձերբակալված Բաբայանը վերջին շրջանում իսկական գլխացավանք էր դարձել ԱԺ ղեկավարության համար։ Լավ տիրապետելով օրենսդրությանն ու ԱԺ անցուդարձին՝ Բաբայանը հրապարակայնորեն բացահայտում էր ԱԺ պաշտոնյաների կեղծիքներն ու ապօրինությունները, ինչին վերջիններս ոչ մի կերպ չէին կարողանում արձագանքել, քանի որ բացահայտումները ամբողջապես հիմնավոր էին:

«Փաստի» տեղեկություններով՝ Բաբայանի վրա գործ կարելու հանձնարարությունը ստացվել է դեռ մոտ մեկ ամիս առաջ, և այն ժամանակ ոչ մի ընդհանուր կապ չի ունեցել նախօրեի աղմկոտ ձերբակալության գործի հետ... Քննչական մարմինները հանձնարարություն են ստացել ամեն կերպ որևէ «կեղտ» բռնել նրա պաշտոնավարման շրջանի վերաբերյալ, որպեսզի այլևս չխոսի և «հանգիստ նստի տեղը»: Հիմա արդեն իշխանությունները որոշել են «բոնուս» բռնել՝ երկուսը մեկում. Բաբայանին լռություն պարտադրել ու Հրայր Թովմասյանի շրջապատից ևս մեկին «վերցնել»:

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ