Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ռուսական զինվորական մեքենաները մտել են Քոբանի

Ռուսական զինվորական մեքենաները մտել են Քոբանի
23.10.2019 | 21:51

Ռուսական զինվորական մեքենաները, որոնց մի քանիսի վրա ամրացված էր Ռուսաստանի դրոշը, այսօր մտել են սիրիական Քոբանի քաղաք: Թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող Քոբանիում նախկինում տեղակայված էր ամերիկյան զորախումբը։ Այսօր ավելի վաղ ռուսները քրդական ուժերին զգուշացրել են, որ Թուրքիայի հետ կրկին բախումների մեջ կընկնեն, եթե չկատարեն ռուս-թուրքական համաձայնության պահանջները և չհեռանան այդ տարածքներից:

Դիտվել է՝ 362

Մեկնաբանություններ