Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ԱՄՆ ՊՆ նախարարը անսպասելի ժամանել է Բաղդադ

ԱՄՆ ՊՆ նախարարը անսպասելի ժամանել է Բաղդադ
23.10.2019 | 21:52

ԱՄՆ ՊՆ նախարար Մարկ Էսպերը ժամանել է Բաղդադ՝ քննարկելու Սիրիայից ամերիկյան ուժերը Իրաքի տարածքով դուրս բերելու հարցը: ԱՄՆ-ի և Իրաքի ՊՆ նախարարների հանդիպումից հետո, Իրաքի ՊՆ նախարար Նաջահ ալ-Շամարին «Ասոշիեյթեդ Փրես»-ին ասել է, որ Սիրիայից ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրաք չորս շաբաթ կտևի, հետո նրանք պետք է հեռանան Քուվեյթ, Կատար կամ ԱՄՆ: Պենտագոնի ղեկավարը նախապես չհայտարարված այցով Բաղդադ է ժամանել, երբ Իրաքը հայտարարեց, որ ամերիկյան զորքերին ժամանակավորապես է ընդունելու: «Սիրիայից դուրս բերվող ամերիկյան բոլոր զորքերին թույլատրվել է մտնել Իրաքի քրդական շրջան, այնուհետև Իրաքից հեռանալու պայմանով»,- նախօրեին ասել է Իրաքի բարձրագույն հրամանատարությունը:

Դիտվել է՝ 388

Մեկնաբանություններ