Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Գագիկ Հարությունյան. Ես ինքս եմ որոշել հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից

Գագիկ Հարությունյան. Ես ինքս եմ որոշել հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից
23.10.2019 | 22:02

ՍԴ և ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն «Ազատությանը» հարցազրույցում հայտարարել է, թե «հեքիաթների ժանրից» է տեղեկությունը, որ իրեն ստիպել են հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից՝ այդ պաշտոնում Հրայր Թովմասյանին ընտրելու համար: «Ես ամսի 28-ին ընտրվեցի ԲԴԽ անդամ և անմիջապես որոշեցի, որ հարմար չէ՝ ՍԴ նախագահը մեկ այլ ինստիտուտում խորհրդի անդամ լինի և ՍԴ նախագահի լիազորությունները վայր դրեցի, որը իմ իրավունքն է: Որևէ օրենքով նախատեսված չէ դրա ընթացակարգը, դա իմ իրավունքն է, կարող էի նաև հեռուստատեսությամբ հայտարարել, որ վայր եմ դրել»: Հարցին՝ Ձեզ չե՞ն ստիպել, որ այդ քայլին գնաք, որպեսզի Հրայր Թովմասյանը դառնա ՍԴ նախագահ, Հարությունյանը պատասխանել է. «Դա հեքիաթների ժանրից է: Ես ինքս եմ որոշել, որ հարմար չէ ԲԴԽ անդամի կարգավիճակով լինել նաև Սահմանադրական դատարանի նախագահ»:

Դիտվել է՝ 6815

Մեկնաբանություններ