Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Հնդկաստանում արտադրվել է աշխարհի ամենաթանկ շոկոլադը

Հնդկաստանում արտադրվել է աշխարհի ամենաթանկ շոկոլադը
24.10.2019 | 11:19

Հնդկաստանում պատրաստել են աշխարհի ամենաթանկ շոկոլադը, որն արդեն Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել: Այս մասին գրում է Korrespondet.net-ը՝ հղում անելով հրուշակեղեն արտադրող Instagram-ի էջին:

«Տրյուֆել շոկոլադի մեկ կիլոգրամն արժի 6221 դոլար»,- գրում է աղբյուրն ու հիշեցնում՝ նախկին ռեկորդը դանիական մի ընկերության էր պատկանում, որ մեկ կիլոգրամի համար 5700 դոլար գին էր սահմանել:

Շոկոլադն արտադրած ընկերությունը քաղցրավենիքի թանկարժեքությունը բացատրում է նրա բաղադրությամբ: Կոնֆետները ճամայական սուրճ, հայիթյան վանիլային կակաո, բելգիական սպիտակ շոկոլադի և պիեմոնտյան պնդուկ են պարունակում:

Նշվում է նաև, որ փայտե տուփերով կոնֆետները սահմանափակ քանակով են վաճառվելու: Ձեռագործ տուփերից ամեն մեկում 15-ական տրյուֆել է լինելու՝ 15 գրամ զտաքաշով:

Դիտվել է՝ 447

Մեկնաբանություններ