Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ԱՄՆ նախագահը չեղարկում է պատժամիջոցները Թուրքիայի դեմ

ԱՄՆ նախագահը չեղարկում է պատժամիջոցները Թուրքիայի դեմ
24.10.2019 | 13:05

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ Սիրիայի հյուսիսում նոր զինադադարի ուժի մեջ մտնելուց հետո: Նա պաշտպանել է այդ տարածքից ամերիկյան զորքերը դուրս բերելու իր որոշումը։ ԱՄՆ մի խումբ դեմոկրատ և հանրապետական սենատորներ Պետդեպարտամենտին խնդրել են արագացված կարգով ԱՄՆ մուտքի վիզա տրամադրել քրդերի առաջնորդած «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» հրամանատարին, որ նա Վաշինգտոնում Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն փոխանցի ամերիկացի օրենսդիրներին։ «Ասել, որ մենք չափազանց անհանգստացած ենք Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող իրադարձություններով, հավասար է ոչինչ չասելուն»՝ գրում են սենատորներն իրենց նամակում՝ շեշտելով, որ այցից կշահեն և Կոնգրեսը, և ԱՄՆ նախագահի վարչակազմը:


ՌԴ ՊՆ երեկ հայտնել է, որ իր ռազմական ոստիկանության զորակազմը հատել է Եփրատ գետը և մտել սիրիական սահմանային Քոբանի քաղաք՝ Թուրքիայի հետ նոր համաձայնագրով պարեկություն սկսելու համար:

Դիտվել է՝ 301

Մեկնաբանություններ