«Սիրիայի դեմոկրատական խորհրդի» (SDC) գործադիր կոմիտեի նախագահ Իլհամ Ահմեդն ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում գործողության ժամանակ կիրառել է ֆոսֆոր պարունակող զինամթերք, հայտնում է Rudaw-ն: Ֆոսֆորային զինամթերքի օգտագործումն արգելված է Ժնևյան կոնվենցիայով: «Թուրքիան խաղաղ բնակչության դեմ գործածել է ֆոսֆոր քիմիական գազ։ Մենք չենք կարող փորձաքննություն անցկացնել, քանի որ քրդերը նման հնարավորություն չունեն», - գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը:
Նրա խոսքով՝ թուրքական օպերացիայի հետևանքով 300 հազար մարդիկ լքել են իրենց տները, 250 մարդ, այդ թվում մեծ թվով երեխաներ, զոհվել են, ևս 300 մարդ անհետ կորած է համարվում: