Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ՆԱՏՕ-ում մեկնաբանել են Ռուսաստանի և Թուրքիայի հուշագիրը Սիրիայի վերաբերյալ

ՆԱՏՕ-ում մեկնաբանել են Ռուսաստանի և Թուրքիայի հուշագիրը Սիրիայի վերաբերյալ
24.10.2019 | 13:08

ՆԱՏՕ-ի ՊՆ նախարարները հինգշաբթի և ուրբաթ բանակցություններում կքննարկեն Սիրիայի հյուսիս-արևելքի իրադրությունը, դաշինքը վաղաժամ է համարում ՌԴ-ի և Թուրքիայի պայմանավորվածությունները գնահատելը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Կարծում եմ, որ այժմ վաղ է գնահատել համաձայնագրի հետևանքները, որը ձեռք է բերվել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև», - ասել է նա լրագրողներին: Ստոլտենբերգը նշել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում հրադադարի համաձայնագիրը, որն ավելի վաղ կնքվել էր ԱՄՆ-ի միջնորդությամբ, հակամարտության քաղաքական լուծման հիմքն է: «Մենք տեսանք, որ կարելի է շարժվել դեպի քաղաքական լուծում… Հարկավոր է, որ մենք առաջ շարժվենք Սիրիայում իրական, բանակցային, քաղաքական լուծում ունենալու համար», - ասել է նա:

Դիտվել է՝ 392

Մեկնաբանություններ