Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Կառավարությունը արտոնություն կտա Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությանը

Կառավարությունը արտոնություն կտա Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությանը
24.10.2019 | 13:35

Կառավարությունը հոկտեմբերի 24-ի նիստում արտոնություն կտրամադրի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Կոնցեռն»-ի մաս կազմող «ՍԻԼ-ՄԱԱԶԱ» ընկերությանը: Ըստ նախագծի՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով ընտրված «ՍԻԼ-ՄԱԱԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2019-ի հոկտեմբերի 15-ից մինչև 2021-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է 3 տարի ժամկետով: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 118 մլն 945 հազար դրամի չափով ներդրում, որից սարքավորումների ձեռքբերման համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 93 մլն դրամ, իսկ այլ ապրանքներ ձեռք բերելու համար՝ շուրջ 25.9 մլն դրամ։
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 17 նոր աշխատատեղ` 160-170 հազ․ դրամ միջին աշխատավարձով: «ՍԻԼ-ՄԱԱԶԱ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2012-ին։
Ընկերությունը զբաղվում է հյութերի, զովացուցիչ ըմպելիքների և ջրերի (նաև գազավորված) արտադրությամբ։

Դիտվել է՝ 354

Մեկնաբանություններ