Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Թուրք զինվորները նկարահանել են՝ ինչպես են Սիրիայի հյուսիսում սպանում քրդերին

Թուրք զինվորները նկարահանել են՝ ինչպես են Սիրիայի հյուսիսում սպանում քրդերին
24.10.2019 | 13:37

Հոկտեմբերի 9-ից Սիրիայի հյուսիսում սկսված թուրքական «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն ուղեկցվում է քրդական զինյալների նկատմամբ դաժան վերաբերմունքով: Rusarminfo-ի տրամադրության տակ մի քանի տեսանյութեր են հայտնվել, որոնք հեռախոսով նկարահանել են թուրքական բանակի զինծառայողները: Կադրերում երևում են, թե ինչպես են թուրք զինվորները կտրում արդեն մահացած քուրդ զինյալների գլուխները և կրակում քուրդ կանանց վրա, որ բժշկական օգնություն են ցուցաբերում քուրդ ապստամբներին: Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը կարծում է, որ նման կադրերը պետք է հրապարակվեն, որպեսզի Ռուսաստանը և ամբողջ աշխարհը տեսնի և իմանա այդ դաժանությունների մասին:
«Մենք պետք է նախաձեռնենք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջան և ցուցադրենք այդ տեսանյութերը, թե ինչ են նրանք այնտեղ անում»,- ասել է Բաղդասարովը:

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ