Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ԵՄ 27 երկրները համաձայնել են հետաձգել Brexit-ի ժամկետը

ԵՄ 27 երկրները համաձայնել են հետաձգել Brexit-ի ժամկետը
24.10.2019 | 13:38

ԵՄ երկրները չորեքշաբթի համաձայնության են եկել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու ժամկետի հետաձգման անհրաժեշտության հարցում, սակայն նոր ժամկետը դեռ չեն հաստատել՝հայտնում է The Guardian-ը: «Բոլորը համաձայնեցին, որ Brexit-ը հետաձգելու անհրաժեշտություն կա, որպեսզի առանց ԵՄ-ի հետ համաձայնագրի տեղի չունենա»,- թերթը մեջբերել է եվրոպացի անանուն պաշտոնյայի խոսքերը:


Նա նշել է, որ Brexit-ի հետաձգման ժամկետը քննարկման փուլում է: ԵՄ մեկ այլ աղբյուր շեշտել է, որ կողմերը հակված են Մեծ Բրիտանիայի ելքի ժամկետի՝ 3 ամսով հետաձգմանը: ԵՄ մշտական ներկայացուցիչների հանձնաժողովն այդ հարցը կքննարկի ուրբաթ: Ըստ Politico-ի՝ դիվանագետները և ԵՄ պաշտոնյաները վստահ են, որ բրեկզիտը չի կայանա հոկտեմբերի 31-ին:

Դիտվել է՝ 396

Մեկնաբանություններ