Եվրախորհրդարանում հինգշաբթի քվեարկության է դրվելու Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունները դատապարտող բանաձև: Փաստաթղթում առաջարկվում է Եվրամիությանը մուտքի վիզայի արգելք մտցնել թուրք պաշտոնյաների նկատմամբ:
«ԵԽ-ն ԵՄ խորհրդին կոչ է անում սահմանել մի շարք նպատակային պատժամիջոցներ և վիզայի արգելքներ Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու թուրք պաշտոնյաների նկատմամբ», - ասվում է բանաձևի կետերից մեկում: Եվրախորհրդարանը «ԵՄ Խորհրդին կոչ է անում վերացնել գյուղատնտեսական ապրանքների համար կիրառվող արտոնությունները»՝ ընդհուպ մինչև ԵՄ-Թուրքիա Մաքսային միության դադարեցում: