ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 23-ին Կոնգրեսին Է ներկայացրել «օտարերկրյա ազդեցության չարամիտ գործողություններին ու արշավներին» հակազդելու իր վարչակազմի ռազմավարությունը:
«Սույնով ուղարկում եմ օտարերկրյա ազդեցության չարամիտ գործողություններին ու արշավներին հակազդելու ռազմավարությունը»,- ասված Է ուղերձում: ԱՄՆ-ի 2019 ֆինանսական տարվա (երկրում ավարտվել Է սեպտեմբերի վերջին) պաշտպանական բյուջեն նախագահին պարտավորեցնում է համապատասխան փաստաթուղթ ներկայացնել օրենսդիրներին: Սպիտակ տունը չի հրապարակում այդ ռազմավարությունը, ինչպես եւ մի շարք այլ փաստաթղթեր, որոնք պահանջում են Կոնգրեսի անդամները: Մինչդեռ օրենսդիրները կարող են ընդունել որոշում եւ հրապարակել ռազմավարությունը։