Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Համաշխարհային բանկը հրապարակել է Doing Business-2020 վարկանիշային աղյուսակը

Համաշխարհային բանկը հրապարակել է Doing Business-2020 վարկանիշային աղյուսակը
24.10.2019 | 13:42

Համաշխարհային բանկը և Միջազգային ֆինանսական կորպորացիան հրապարակել են Doing Business-2020 վարկանիշային աղյուսակը։ Բիզնեսի համար ամենաբարենպաստ պայմաններ ստեղծելու հարցում համաշխարհային առաջատարը Նոր Զելանդիան է։ Երկրորդը Սինգապուրն է։ Հոնկոնգը բարձրացել է երրորդ հորիզոնական՝ չորրորդում թողնելով Դանիան։ Նրանց հաջորդում են Հարավային Կորեան, ԱՄՆ-ն, Վրաստանը, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան և Շվեդիան։ Հայաստանը վարկանիշային աղյուսակում դիրքերը զիջել է 6 կետով՝ 41-ից հասնելով 47-ի։ Թուրքիան և Ադրբեջանը 33-րդ և 34-րդ տեղերում են, Ռուսաստանը՝ 28-րդ։

Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ