Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Մոհամեդ Ռաջ Իբրահիմ. Սիրիայում վիճակը վերահսկողության տակ է

Մոհամեդ Ռաջ Իբրահիմ. Սիրիայում վիճակը վերահսկողության տակ է
24.10.2019 | 13:45

«Ժողովուրդը» գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ հարցազրույցում ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ռաջ Իբրահիմը, դրական գնահատելով հայ-սիրիական հարաբերությունները, շնորհակալություն է հայտնել Հայաստանին Սիրիայում իրականացվող հումանիտար առաքելության համար։ «Գիտեք, թե որքան խոր և ամուր են հայ-սիրիական հարաբերությունները, հիանալի և գերազանց»,- ասել է Մոհամեդ Ռաջ Իբրահիմը: Նա երեկ խորհրդարանում հանդիպել է Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի պատգամավորների հետ և հանդիպումից հետո «Ժողովուրդ օրաթերթին ասել, որ քննարկել են Թուրքիայի ագրեսիան, ապօրինի ներխուժումը Սիրիայի տարածք: «Սիրիայում կատարվող վերջին զարգացումները անպայման պետք է հանգեցնեն նրան, որ Սիրիայի բանակն իր վերահսկողությունը հաստատի երկրի ամբողջ տարածքում»,- ասել է դեսպանը»։

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ