Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Մամեդյարովը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև պատանդների ու գերիների փոխանակման հարցը

Մամեդյարովը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև պատանդների ու գերիների փոխանակման հարցը
24.10.2019 | 20:42

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատանդների և ռազմագերիների փոխանակման հարցը: Մաուրերը Բաքվում է «Չմիավորված երկրների շարժման» Գագաթաժողովին մասնակցելու նպատակով: «Մամեդյարովը նշել է պահվող պատանդ-գերիների ազատ արձակման կարևորությունը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում:


Հայկական կողմն ավելի վաղ մի քանի անգամ մերժել է Բաքվի՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու առաջարկը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ պնդել էր՝ «փոխանակում չի կարող տեղի ունենալ, եթե ադրբեջանական կողմից ներխուժած անձինք սպանություններ են իրականացրել»:
Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը ձերբակալվել են 2014-ին Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ղարաբաղի դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման, մի շարք ծանր հանցանքների, այդ թվում՝ սպանության համար: Հայկական կողմի գերիներից Կարեն Ղազարյանը Ադրբեջանի տարածքում էր հայտնվել անցած տարվա ամռանը և ամիսներ անց դատապարտվել 20 տարվա ազատազրկման: Բաքուն պնդում է, թե նա դիվերսանտ է, հարազատների խոսքով, մինչդեռ, նա առողջական խնդիրներ ունի և դեռևս 2013-ից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։ 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը Ադրբեջանի տարածքում էր հայտնվել անցած օգոսոտոսին, տեղական լրատվամիջոցները պնդել էին, թե նա լքել է զորամասը՝ «անմարդկային վերաբերմունքի» պատճառով: Հայաստանի ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը, մինչդեռ, կարծիք էր հայտնել, թե նա մոլորվել է այդ տեղանքում:

Դիտվել է՝ 248

Մեկնաբանություններ