Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ՆԳՆ. Բաքվում ցուցարարներին բռնության ենթարկելով ձերբակալելու մասին տեսանյութերը մոնտաժի արդյունք են

ՆԳՆ. Բաքվում ցուցարարներին բռնության ենթարկելով ձերբակալելու մասին տեսանյութերը մոնտաժի արդյունք են
24.10.2019 | 20:43

Բաքվում ցուցարարներին զանգվածաբար ծեծելուց և ձերբակալելուց հինգ օր անց Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ տեսանյութերը իրականությանը չեն համապատասխանում, «մոնտաժի» արդյունք են, փոխանցում է «Թուրան» գործակալությունը:

«Որոշ անձինք, նկարահանելով ոստիկանության գործողությունները, մոնտաժել են Եվրոպայի երկրների իրադարձությունների հետ և տարածել սոցիալական ցանցերում», - հայտարարել է Ադրբեջանի ՆԳՆ-ն՝ շնորհակալություն հայտնելով այն քաղաքացիներին, ովքեր չեն հավատացել հերյուրանքին: Անցած հանգստյան օրերին ոստիկանությունը բռնի ուժով ցրել է ընդդիմության ցույցը՝ ծեծելով և բռնության ենթարկելով ձերբակալել 60 մարդու, այդ թվում՝ ընդդիմադիր առաջնորդ Ալի Քերեմլիին, որ հայտարարել է, թե ոստիկանական բաժանմունքում խոշտանգումների է ենթարկվել:


Վաշինգտոնից մինչև Բրյուսել՝ Միջազգային կառույցներն ու քաղաքական ուժերը կոշտ քննադատել են Ադրբեջանի իշխանություններին՝ ընդդիմադիր ցուցարարների դեմ գործադրված բռնությունների համար: Ալիևի վարչակազմը ցույցը տապալելու համար ոչ միայն զանգվածային ձերբակալությունների և ոստիկանական ուժի կիրառման է դիմել, այլ նաև փակել էր մետրոյի երեք կայարաններ՝ զրկելով մարդկանց ցույցի վայր հասնելու հնարավորությունից: Կենտրոնական շրջաններում անջատվել էր ինտերնետային կապը, հարակից կինոթատրոններում չեղարկվել էին կինոդիտումները:

Դիտվել է՝ 303

Մեկնաբանություններ