Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Իրանի նախագահը ժամանել է Բաքու

Իրանի նախագահը ժամանել է Բաքու
24.10.2019 | 20:45

Բաքու է ժամանել Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ «Չմիավորված երկրների շարժման» գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին և գոհունակություն է հայտնել Իրանի հետ բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների կապակացությամբ: Կազմակերպության 18-րդ համաժողովը Բաքվում կանցկացվի հոկտեմբերի 25-26-ը, դրան կմասնակցեն 60 երկրների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ: «Չմիավորված երկրների շարժմումը» 1961-ին ստեղծված միջազգային կազմակերպություն է, որ միավորում է 119 երկիր, որոնք չեն մասնակցում ռազմական դաշինքների:

Դիտվել է՝ 297

Մեկնաբանություններ