Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Մարկ Էսպեր. Թուրքիան Սիրիայի հարցում պետք է ավելի շատ աշխատի ՆԱՏՕ-ի, ոչ թե Ռուսաստանի հետ

Մարկ Էսպեր. Թուրքիան Սիրիայի հարցում պետք է ավելի շատ աշխատի ՆԱՏՕ-ի, ոչ թե Ռուսաստանի հետ
24.10.2019 | 20:49

Պենտգոնի ղեկավար Մարկ Էսպերը պնդում է, որ Թուրքիան Սիրիայի իրադրության կարգավորման հարցում պետք է ավելի շատ աշխատի ՆԱՏՕ-ի, ոչ թե Ռուսաստանի հետ: Բրյուսելում ելույթ ունենալով Մարշալի հիմնադրամում՝ Էսպերն ասել է. «Թուրքիան ոչ ճիշտ ռազմավարական ուղղությամբ է շարժվում: Հարկ է, որ նա ավելի շատ նայի ՆԱՏՕ-ի կողմը և ավելի քիչ՝ Ռուսաստանի», - ասել է նա՝ պատասխանելով Սիրիայի իրադրության շուրջ Անկարայի և Մոսկվայի սերտ համագործակցության հարցին: Էսպերը չի համաձայնել տեսակետին, որ Սիրիայի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի պայմանավորվածությունները ՌԴ-ի խոշորագույն դիվանագիտական ձեռքբերումն են: «Միայն ժամանակը ցույց կտա՝ Ռուսաստանն օգուտ կստանա՞ Սիրիայում իր գործողություններից», - ավելացրել է նա:

Դիտվել է՝ 411

Մեկնաբանություններ